Բաժիններ՝

Ինչ պատրաստել նախաճաշին. թոստերի 3 բաղադրատոմս

Թոստերը, թերևս, առավոտյան նախաճաշի ամենասիրելի տարբերակն են շատերի համար: Elle.ru-ն հավաքել է երեք ոչ սովորական, համեղ և առողջարար տարբերակ։

Ավոկադո, ընկույզ, տանձ

Բաղադրիչներ

Կարդացեք նաև

1. Ընկույզ – մի բուռ
2. Դարչին – մի պտղունց
3. Հաց – 4 շերտ
4. Ավոկադո – 2 հատ
5. Աղ, սև աղացած պղպեղ
6. Տանձ – 1 հատ
7. Գորգոնզոլա կամ ցանկացած այլ փափուկ պանիր – 40 գ
8. Մեղր – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Ընկույզները խոշոր կտրատել։ Լցնել տապակի մեջ և դարչին ցանել։ Տապակել 2-3 րոպե միջին ջերմության վրա։

2. Հացը չորացնել տաք տապակի մեջ: Ավոկադոն տրորել պատառաքաղով, համեմել աղով և պղպեղով: Տանձը բարակ շերտերով կտրատել։

3. Ավոկադոն քսել հացի վրա։ Շարել տանձի շերտերը, ավելացնել մանրացված պանիրը և ընկույզը։ Թոստը ցողել մեղրով։

Թուզ և դարչին

Բաղադրիչներ

1. Հացի կտոր – 2 հատ
2. Կարագ – 4 ճ/գ
3. Ռիկոտա – 125 գ
4. Թուզ – 150 գ
5. Շաքարավազ – 1 ճ/գ
6. Դարչին – մի պտղունց

Պատրաստման եղանակը

1. Խորը ամանի մեջ խառնել կարագը, շաքարավազը, դարչինն ու աղը: Ստացված խառնուրդը քսել հացի յուրաքանչյուր շերտի վրա։

2. Հացը դնել գրիլի վրա և տապակել մինչև խրթխրթան դառնա, մոտ 1-ից 2 րոպե յուրաքանչյուր կողմից:

3. Ռիկոտան հարել բլենդերով: Համեմել համեմունքներով:

4. Մատուցելու համար հացերի վրա հավասարաչափ քսել հարած ռիկոտա, ավելացնել թուզ և դարչին շաղ տալ:

Ձու և ծովախեցգետին

Բաղադրիչներ

1. Ձու – 1 հատ
2. Հաց – 1 կտոր
3. Ծովախեցգետին – 40 գ
4. Փափուկ պանիր – 30 գ
5. Հազարի տերևներ – 15 գ
6. Աղ, թարմ աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Ձուն խաշել: Ծովախեցգետինները տապակել թավայի մեջ։

2. Հացը չորացնել տապակի մեջ։ Այնուհետև վրան փափուկ պանիր տարածել, ավելացնել հազարի տերևները, ապա խաշած ձուն և ծովախեցգետինները, համեմել աղով և պղպեղով, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս