Բաժիններ՝

Շոկոլադով և նուշով բրաունի

Բաղադրիչներ

1. Կարագ – 100 գ
2. Դառը շոկոլադ – 45 գ
3. Կակաոյի փոշի – 60 գ
4. Շաքարավազ – 1 բաժակ
5. Ծովի աղ – 1/4 թ/գ
6. Վանիլինի էքստրակտ – 1 թ/գ
7. Ձու – 1 հատ
8. Ալյուր – 80 գ
9. Շոկոլադե սալիկ – 200 գ
10. Նուշ

Պատրաստման եղանակը

1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան։ Պատրաստել քառակուսի կաղապարը՝ ծածկել յուղաթղթով։

Կարդացեք նաև

2. Մեծ կաթսայի մեջ հալեցնել կարագը և մուգ շոկոլադը: Վերցնել կրակից և ավելացնել կակաոյի փոշին, շաքարավազը և ծովի աղը։

3. Ավելացնել վանիլի էքստրակտը և ձուն, ապա լցնել ալյուրը։ Խմորը լցնել պատրաստի կաղապարի մեջ և թխել 25-30 րոպե։

4. Թողնել ամբողջությամբ սառչի:

5. 200 գ շոկոլադը հալեցնել գոլորշու բաղնիքի վրա։

6. Վերցնել կրակից և հավասարաչափ լցնել բրաունիների վրա։ Նուշը մանր կտրատել և շաղ տալ վրան:

7. Սառեցնել և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս