Նյու Յորքում 35 մլն դոլարով աճուրդի են հանել հազվագյուտ վարդագույն ադամանդով մատանի
Նյու Յորքում Christie’s-ի աճուրդում 35 մլն դոլարով աճուրդի է դրվել զմրուխտե տաշվածքով Fancy Vivid բացառիկ վարդագույն ադամանդով մատանին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից: Առևտրի տան ներկայացուցչի խոսքով՝ 13,15 կարատ կշռող «այդ ֆանտաստիկ վառ վարդագույն ադամանդը՝ գույնի տպավորիչ հագեցվածությամբ, զմրուխտե տաշվածքով և մաքրության իդեալական ցուցիչով, բացառիկ հազվագյուտ քար է»:
Ի տարբերություն բազմաթիվ մյուս վարդագույն ադամանդների, որոնք առավել պահանջված են թանկարժեք քարերը գնահատողների շրջանում, այն «չունի մանուշակագույն, շագանակագույն, մոխրագույն կամ նարնջագույն գույնի մոդիֆիկատոր, ինչը նրան «ֆենոմեն է դարձնում հազվագյուտ ադամանդների աշխարհում»:
Նոյեմբերի սկզբին Ժնևի աճուրդում 28 մլն դոլարով վաճառվել է մեկ այլ շատ հազվադեպ հանդիպող Fortune ադամանդը՝ 18,18 կարատ քաշով: Հոկտեմբերին Հոնկոնգի Sotheby’s-ի աճուրդում 57,7 մլն դոլարով վաճառվել է 11,15 կարատ քաշով Williamson Pink Star բարձաձև վարդագույն ադամանդը: 2017 թվականին նույն աճուրդում ռեկորդային 71,2 մլն դոլարով վաճառել են բացառիկ ձվաձև Pink Star ադամանդը, որը կշռում է 59,60 կարատ:
Fancy Vivid-ն աճուրդի կդրվի դեկտեմբերի 6-ին, Ռոքֆելլեր կենտրոնում` Պերճանքի շաբաթի ժամանակ: