«Ես ԱԺ ընդդիմության կողմից նույն ձևաչափով, նույն առաջնորդությամբ փողոցային գործողություններից այլևս որևէ լուրջ սպասելիք չունեմ». Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում փողոցով իրականացնել իշխանափոխություն (սա այլևս օբյեկտիվ իրականությունից բխող փաստ է), ապա ԱԺ բոյկոտը դառնում է ինքնանպատակ և ավելին` այն շարունակելու դեպքում ընդդիմությունը` չանելով իշխանափոխություն զրկվում է մանդատներից: Մանդատներից զրկվելուց հետո խորհրդարանական ընդդիմությանը փոխարինելու են գալիս (արտահերթ ընտրությունների միջոցով) արամսարգսյաններն ու արմանբաբաջանյանները: Արդեն արտախորհրդարանական դարձած ներկայիս ընդդիմությունը դրանից հետո նորից չի կարողանում փողոցով իշխանափոխություն անել, բայց արդեն ՀՀ ԱԺ-ում և՛ նոր ընդդիմությունը, և՛ իշխանությունը կողմ են լինում ադրբեջանաթուրքական բարեկամությանը:

Իմ բազմաթիվ ընկերներ, որոնք դեմ են արտահայտվում ընդդիմադիրների ԱԺ «վերադարձին» լավ կլինի նաև բացատրեն, թե ինչպես են պատկերացնում վերոգրյալ ռիսկերի կոմպենսացիան իրենց առաջարկած բոյկոտի պարագայում:

Հ.Գ. Ես խորհրդարանական ընդդիմության կողմից նույն ձևաչափով, նույն առաջնորդությամբ փողոցային գործողություններից այլևս որևէ լուրջ սպասելիք չունեմ, բայց վստահ եմ, որ գոնե ԱԺ-ում իրենց ներկայությունը ինչ որ կերպ օգտակար կլինի փողոցով փոփոխություններ անելու պատրաստ այլ ձևաչափերի հաջողությունը արձանագրելու համատեքստում:

Հ.Գ. 2 Միևնույն ժամանակ խորհրդարան «վերադառնալուց» հետո ընդդիմության կողմից լիագումար նիստերին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, հանձնաժողովների նիստերին մասնակցելը կհամարեմ խիստ անհասկանալի և անընդունելի: Դավաճանների իշխանության հետ որևէ բանավեճ, կամ համագործակցություն չի կարող արդյունավետ, առավել ևս, ընդունելի լինել այսքանից հետո»:

Տեսանյութեր

Լրահոս