Բաժիններ՝

Վրացական խաչապուրիի միջին արժեքը կազմել է 6,57 լարի

ISET հետազոտական ​​ինստիտուտի մշակած «Խաչապուրի ինդեքս»-ի համաձայն, խաչապուրիի ինդեքսը նախորդ ամիս կրկին աճել է: Այս մասին գրում է aliq.ge-ն։

ISET-ի տվյալներով՝ 2022 թվականի հոկտեմբերին մեկ ստանդարտ իմերուլի (իմերական) խաչապուրիի պատրաստման արժեքն աճել է տարեկան կտրվածքով՝ 28,6 տոկոսով, ամսական` 2,6 տոկոսով:

ISET-ի փոխանցմամբ, խաճապուրիի միջին արժեքը կազմել է 6,57 լարի:

«Խաչապուրիի ինդեքսի գները տարեցտարի աճել են Վրաստանի բոլոր քաղաքներում։ Ամենաբարձր՝ 37,2 տոկոսով աճ գրանցվել է Քութայիսիում, որին հաջորդում են Թելավիում՝ 35,9 տոկոսով և Թբիլիսիում` 23 տոկոսով։ Ամենանվազ, բայց, այնուամենայնիվ, կտրուկ աճը նկատվել է Բաթումիում՝ 19,1 տոկոս»,- նշված է ISET-ի հրապարակման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930