Բաժիններ՝

Ֆրանսուհիների մանկության ամենանշանավոր ուտեստները

ELLE-ը հավաքել է ամենահայտնի ուտեստները, որոնք ֆրանսիացի մայրիկները պատրաստում են իրենց երեխաների համար:

Խյուս

Ֆրանսիայում ճաշատեսակի մի քանի բաղադրատոմսեր կան, բայց ամենահայտնին Ժոել Ռոբյուշոնի հեղինակայինն է, որը պատրաստվում է կարագով և սերուցքով: Ճաշատեսակը մատուցվում է մշկընկույզով և սպիտակ պղպեղով:

Կարդացեք նաև

Խոտաբույրեով տապակված երիտասարդ գազար

Ըստ ֆրանսուհիների՝ այս ուտեստը դպրոցական ճաշարաններում և մանկապարտեզներում ամենատարածվածներից է։ Սովորաբար մատուցվում է հավի փափկամսով, տապակած թունա ձոկով կամ շոգեխաշած բանջարեղենով։

Մակարոնով, պանրով և թթվասերով գրատեն

Այս ճաշատեսակը, որը կուլտային է դարձրել միշլենյան խոհարար Փոլ Բոքյուզը, պատրաստվում է ընդամենը 20 րոպում: Պետք է թխել արդեն եփած մակարոնեղենը հալած կարագով, թթվասերով, կաթով և ալյուրով։

Ռատատույ

Պրովանսում հայտնի ուտեստը ավելի քան երկու հարյուր տարի առաջ դարձավ ֆրանսիական խոհանոցի դասականներից: Օղակաձև կտրատված սմբուկը, դդմիկը և լոլիկը շարել տապակի մեջ, ապա ավելացնել մի քիչ սոխ և սխտոր, ինչպես նաև ուրցի ճյուղեր։ Եփել մոտ 20 րոպե, 180 աստիճան ջերմաստիճանում։

Կիշ լորեն

Հին հավը կամ խոզապուխտը թափելու փոխարեն պատրաստեք Կիշ լորեն: Սերուցքային նուրբ հյուսվածքը և կիշի բույրը ոչ մեկին անտարբեր չեն թողնի:

Բլիթներ «Կրեպ սյուզեթ»

Այս նրբաբլիթների պատմությունը սկսվում է այսպես. մի անգամ ֆրանսիացի հայտնի դերասանուհի Սյուզետ Ռայխենբերգին փարիզյան ռեստորաններից մեկում առաջարկում են նարնջի լիկյորի օշարակի մեջ թաթախված բլիթներ։ Իսկ այժմ այն ֆրանսիացի ուսանողների սիրելի ուտեստն է:

Բրնձով փուդինգ

Դասական ընտանեկան աղանդերը Ֆրանսիայում պատրաստվում է ընդամենը 15 րոպեում։ Դրա համար անհրաժեշտ է բրինձը եռացնել շաքարի փոշու մեջ, իսկ հետո ավելացնել սերուցք:

Գազարով շոգեխաշված ոսպ

Մսի կամ հավի ամենահայտնի խավարտներից մեկը պատրաստվում է ոսպից, գազարից, սոխից և տոմատի մածուկից։ Եփելու վերջում ավելացվում է չաման և դափնու տերև:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս