Բաժիններ՝

Բայդենը նշել Է Ուկրաինայում հակամարտության ավարտի պայմանը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պնդում Է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ի ուժեռը չեն հեռանա նրա տարածքից:

«Ես չեմ կարծում, թե հակամարտությունը կլուծվի մինչեւ այնքան ժամանակ, քանի դեռ (ՌԴ-ի նախագահ Վլադիմիր) Պուտինը դուրս չբերի (ուժերն) Ուկրաինայից»,- նոյեմբերի 10-ին ասել Է նա լրագրողներին արտասահմանյան շրջագայության մեկնելուց առաջ։

Բայդենի խոսքը մեջբերում Է Սպտակ տան մամուլի միավորումը: Բայդենը նոյեմբերի 10-ին մեկնել Է արտասահմանյան շրջագայության, որի շրջանակներում նա կայցելի Եգիպտոս, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության պարփակ կոնվենցիայի կողմերի 27-րդ խորհրդաժողովին (COP-27), ինչպես նաեւ Կամբոջա, որտեղ կկայանան ԱՄՆ – ԱՍԵԱՆ գագաթնաժողովը եւ Արեւելյան Ասիայի երկրների գագաթնաժողովը: Դրանից հետո ԱՄՆ-ի նախագահը կմեկնի Ինդոնեզիա՝ Քսանի խմբի (G20) գագաթնաժողովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930