Բաժիններ՝

Լիբանանի խորհրդարանի պատգամավորները չկարողացան ընտրել հանրապետության ղեկավար

Նոյեմբերի 10-ին Լիբանանի Ներկայացուցչիչների պալատում կայացած քվեարկությունը չհանգեցրեց հանրապետության նոր ղեկավարի ընտրության: Ինչպես հայտնել է խոսնակ Նաբիհ Բերրին, նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել իր համար կանխապահովել խորհրդարանի 128 անդամներից 65-ի պաշտպանությունը, որոնց ձայներն անհրաժեշտ են հաղթանակի համար:

«Ընդդիմադիր խմբակցություների թեկնածու Միշել Մուավադի օգտին քվեարկել է 44 պատգամավոր, դա օրենսդիների ամենամեծ թիվն է, անկախ թեկնածու Իսամ Խալիֆայի օգտին՝ 6»,- հայտարարել է նա:

Խոսնակի խոսքով՝ 47 պատգամավորներ քվեատուփերի մեջ են գցել դատարկ քվեաթերթիկներ: Պատգամավորների պալատում Լիբանանի նախագահի ընտրություններն անցկացվել են հինգերորդ անգամ, առաջին փուլը կայացել է սեպտեմբերի 29-ին:

Ինչպես սպասվում է, հաջորդ քվեարկությունը խորհրդարանում կկայանա նոյեմբերի 17-ի հինգշաբթի օրը: Գեներալ Միշել Աունի լիազորությունների ժամկետը, որը պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է վեց տարի, ավարտվել է հոկտեմբեի 31-ին:

Նա լքել է Բաաբդա պալատը՝ նախագահական աթոռը թողնելով թափուր: Լիբանանի Սահմանադրության համաձայն՝ հանրապետության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է կառավարությունը՝ վարչապետ Նաջիբ Միքաթիի գլխավորությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս