«Չինաստանը շատ չափանիշներով անցել է ԱՄՆ-ից, այն մեծ գլխացավանք է ԱՄՆ-ի համար». Սուրեն Սարգսյան

Տարածաշրջանային զարգացումներ. Արցախ-Հայաստան թեմայով հանրային քննարկման ժամանակ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն անդրադառնալով Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի ընտրություններին, ասաց, որ բոլոր հարցումների ու կանխատեսումների համաձայն, ամենայն հավանականությամբ Ներկայացուցիչների պալատում հանրապետականները կդառնան մեծամասնություն՝ ըստ էության դեմակրատներից վերցնելով իշխանությունը։

«Սա լուրջ խնդիրներ է ստեղծելու գործող նախագահի համար, որովհետև հաջորդ երկու տարիների ընթացքում շատ լուրջ բարդություններ է ունենալու իր կողմից նախաձեռնված իրավական ակտերի անցկացման համար։ Կարևոր է  գիտակցել, որ հաջորդ նախագահական ընտրություններին ընդառաջ լուրջ խնդիրներ են ստեղծվելու հենց դեմոկրատների համար։

Ինչ վերաբերում է Սենատին, ապա այնտեղ թվերը շատ մոտ են, այս պահին թվերը հավասար են, և այնտեղ քվեարկությունների ժամանակ, եթե ձայները հավասարապես են բաշխվում, ապա փոխնախագահը հնարավորություն է ունենում իր որոշիչ ձայնն ասելու։

Հետաքրքիր է, որ այս պահի դրությամբ սենատորի թեկնածուներից մեկն ազգությամբ թուրք Օզն է, որը Էրդողանի լավագույն բարեկամներից մեկն է Վաշինգտոնում, նա լուրջ հայտ է ներկայացրել, փորձում է  ամեն ինչ անել, որպեսզի ընտրվի»,- նշեց Սուրեն Սարգսյանը։

Կարդացեք նաև

Միջազգայնագետի խոսքով՝ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ նախագահները պարբերաբար հրապարակում են անվտանգության ռազմավարությունը, օրենքի պահանջն է նաև, որպեսզի ամեն տարի հրապարակեն։ Ներկայացված ռազմավարությամբ հիմնական խնդիրը դիտարկվում է ոչ թե Ռուսաստանը, արդեն Չինաստանը։

«Չինաստանը շատ չափանիշներով անցել է Միացյալ Նահանգներից, թե՛ տնտեսական առումով, թե՛ քաղաքական ազդեցության տեսանկյունից, սա Միացյալ Նահագները մարտահրավեր է դիտարկում արդեն։ 1992 թվականից սկսած Միացյալ Նահանգների համար մեր տարածաշրջանում կոնկրետ առաջանահերթություն է եղել և այսօր էլ այդ առաջնահերթությունը նույնն է՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ՌԴ ազդեցությունն այստեղ նվազի»,- շեշտեց Սուրեն Սարգսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս