
Պաշտետ՝ պատրաստված սպիտակ լոբուց

Բաղադրիչներ
1. Պահածոյացված սպիտակ լոբի – 250 գ
2. Չորացրած լոլիկ – 100 գ
3. Կապերս – 1 ճ/գ
4. Սոխ – 1 հատ
5. Սխտոր – 1 պճեղ
6. Կիտրոնի հյութ – 1 ճ/գ
7. Ձիթապտղի յուղ – 50 մլ
8. Մաղադանոս
9. Աղ և սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Սոխը կտրատել, տապակել։ Մի պճեղ սխտորը դանակով մանրացնել և ավելացնել տապակի մեջ։
2. Լոլիկը և կապերսը մանրացնել, ավելացնել լոբին, մանրացրած մաղադանոսը, սոխն ու սխտորը, կիտրոնի հյութն ու ձիթապտղի յուղը, համեմլ աղով ու պղպեղով:
3. Հարել բլենդերով և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը