
Գողության մեջ մեղադրվող Լորետտա Շ.-ն հայտնաբերվել է

Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 31-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով հետախուզվող 29-ամյա Լորետտա Շ.-ն:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: