Բաժիններ՝

Ավտովթար՝ Աշտարակ-Ոսկեհատ ճանապարհին․ կա մեկ զոհ և մեկ տուժած

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19:26-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհատ-Ոսկեվազ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ոսկեհատ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած «Volkswagen passat» մակնիշի ավտոմեքենային։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալավցել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ գրանցվել է ուղևորի մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31