
Բավականին հեշտ կլիներ իրական վնասարարներ գտնել հենց հանրապետության ներսում, հավատացեք, որ դրանք բավականաչափ են, բայց դրանք Պետդումայի պատգամավորներ չեն, և մասնավորապես ես. Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը անդրադարձել է իրեն Հայաստանի Հանրապետությունում «անցանկալի» անձ ճանաչելու որոշմանը։ Այդ մասին գրվել է նրա թելեգրամյան ալիքում։ Նա մասնավորապես ասել է, որ այդ որոշումը վկայում է Հայաստանի իշխանությունների նոր կուրսի մասին։
«Իհարկե, Հայաստանում շատ ընկերներ ունեմ, բայց դիմակները, անշուշտ, հանվել են։ Թեև իմ անձնական վերաբերմունքը հայերի և բուն Հայաստանի նկատմամբ չի փոխվել։ Այս իրավիճակում բավականին հեշտ կլիներ իրական վնասարարներ գտնել հենց հանրապետության ներսում, հավատացեք, որ դրանք բավականաչափ են, բայց դրանք Պետդումայի պատգամավորներ չեն, և մասնավորապես ես»,-կարծիք է հայտնել Զատուլինը։