Բաժիններ՝

Բժիշկը՝ գիրության ոչ ակնհայտ պատճառների մասին

Գիրության ոչ ակնհայտ պատճառները գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուստեմ Սադիկովն անվանել է «Մոսլենտե»։ Նրա խոսքով՝ նիհարողները մեծ ուշադրություն են դարձնում կալորիաների հաշվմանը, բայց միևնույն ժամանակ մոռանում են քաշի ավելացման գործում միկրոֆլորայի դերի մասին։

«Աղիքային ֆլորան էական դեր է խաղում գլյուկոզայի կլանման և օրգանիզմում դրա մակարդակի շտկման գործում։ Մանրէաբանական կազմի անհավասարակշռության դեպքում մեծանում է ինսուլինային դիմադրության և, իհարկե, շաքարային դիաբետի զարգացման ռիսկը։ Իսկ դա իր հերթին խթան է հաղորդում ներքին օրգանների գիրության զարգացմանը»,- shantnews–ի փոխանցմամբ՝ պարզաբանել է մասնագետը։

Որովայնի ճարպակալումը կանանց մոտ 81 սանտիմետրից, իսկ տղամարդկանց մոտ՝ 91 սանտիմետրից կարող է առաջանալ ինսուլինի դիմադրության պատճառով։ Բացի այդ, քաշի արագ ավելացման վտանգը մեծանում է որոշակի բակտերիաների բացակայության դեպքում, օրինակ՝ Christensenella Minuta-ն: Բարդ դիսբակտերիոզով մարդը ձգվում է քաղցրավենիքի և պարզ ածխաջրերի օգտագործմանը, ինչը նույնպես հանգեցնում է գիրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս