Բոլորիս ինադու՝ սարքեք մի գեղեցիկ պետություն, գանք-ուրախանանք. չեք պատկերացնում, թե ինչքան անեկդոտ գիտեմ. Արա Աբրահամյան

«Ասում են՝ այսօր պետք է փոխենք իշխանությանը. փոխենք, ո՞նց փոխենք՝ այ սա է խնդիրը:  Փոխելու համար պետք է միասնականություն ունենանք. այսօր ես չեմ տեսնում այդ միասնականությունը,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ մանրամասնելով,-  Մենք կորցրել ենք երեք գլխավոր ուղղություն՝  կորցրել ենք վստահությունը. արդեն մի ընտանիքի անդամներն  իրար չեն վստահում, երկրորդ՝ բարոյական նորմերը.  վերջին երեք տարում դա եռապատկվել է, եթե ոչ տասնապատկվել է՝ բոլորը բոլորին դեմ են: Ես, օրինակ, ոչ մեկին դեմ չեմ, ես փոխշահավետ աշխատում եմ…»:

Արա Աբրահամյանը շեշտեց՝ հայ ժողովրդի թշնամին հայ ժողովուրդն է՝ 99 տոկոս, և հետևաբար, տեսնում են՝ մենք ինչ ենք, ըստ դրա՝ մեզնից պահանջում են: Տեսեք՝ մենք ծրագիր ենք կազմում, թե Թուրքիան ինչ է ուզում, Ադրբեջանն ինչ է ուզում, բայց մենք չենք ասում՝ մենք ինչ ենք ուզում»:

Նա նշեց, որ կարևոր է հարգանքը, միևնույն ժամանակ հավատացած է. «Եթե ուզում են ձեզ հայհոյեն, ՀՀ համար մի բարի գործ արեք, կամ էլ ասեք՝ իշխանություններն աշխարհի ամենալավ իշխանություններն են: Ես, օրինակ, փորձում եմ գտնել՝ ուղղությունները,  լավն ասեմ՝ չկա: Տեսեք, ինադ են անում: Բա ինադու կառուցեք, բոլորիս ինադու վերցրեք սարքեք մի գեղեցիկ պետություն, մենք էլ, էլ չգանք, գանք ուրախանանք:  Ես ուրախ մարդ եմ, նստենք իրար հետ քեֆ անենք,  չեք պատկերացնում՝ ինչքան անեկդոտ գիտեմ, ուրախ բանաստեղծություններ ասել երիտասարդության, կախարդական փայտիկի, սիրո մասին…»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս