Իրանն Ադրբեջանի հետ սահմանի մոտ զորավարժություններ է սկսել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը զանգվածային զորավարժություններ են սկսել Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգում, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։

Զորավարժությունները ամենամյա առաքելության մի մասն են, որն ուղղված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի մարտունակության բարձրացմանը:

ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրն ասել է, որ զորավարժությունները պետք է խաղաղության, բարեկամության և անվտանգության ուղերձ հասցնեն հարևաններին:

Զորավարժությունների օրակարգում են պարաշյուտային վայրէջքներ, գիշերային գործողություններ, ուղղաթիռների մարտական գործողություններ, մարտական և մահապարտ անօդաչու թռչող սարքերի գործողություն, ինչպես նաև Արաքս գետի վրա կամրջի կառուցում, ճանապարհների վերահսկում, բարձունքների գրավում և ոչնչացում։

Տեսանյութեր

Լրահոս