Բաժիններ՝

Իսպանիան Ուկրաինային կտրամադրի չորս «Hawk» ՀՕՊ համակարգ

Իսպանիան նախատեսում է Ուկրաինային տրամադրել «Hawk» հակաօդային պաշտպանության չորս համակարգ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նա ընդգծել է, որ դաշինքի անդամներն Ուկրաինա են տեղափոխում առաջադեմ համակարգեր, «այդ թվում՝ հրետանի, զրահատեխնիկա»։

«Ես ողջունում եմ Իսպանիայի այսօրվա հայտարարությունը «Hawk» արձակման կայանքներ տրամադրելու վերաբերյալ՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար՝ ի լրումն այն ամենի, ինչ դաշնակիցները տրամադրել են վերջին օրերին: Ես շնորհակալություն եմ հայտնում դաշնակիցներին իրենց նշանակալի ներդրման համար և կոչ եմ անում ձեզ էլ ավելի ամրապնդել աջակցությունը»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Հրապարակման պատրաստեց «Դետք»-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս