«Ղարաբաղի հայերի անվտանգությունը կապահովվի Ադրբեջանի սահմանադրության համաձայն»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, անդրադարձել է արցախահայության խնդրին։

«Պրահայում կայացած հանդիպմանն այս հարցի շուրջ նույնպես մտքերի փոխանակում ունեցանք։ Մեր դիրքորոշումը պարզ է և հստակ. «Ղարաբաղն Ադրբեջան է» (չակերտները։–խմբ․): Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն։ Մենք չենք պատրաստվում մեր ներքին հարցերը քննարկել կողմերից ոչ մեկի հետ։ Եվ որքան ես հասկացա Պրահայի հանդիպման արդյունքներից, այս թեման քառակողմ հանդիպման բոլոր մասնակիցների միջև հակասություններ չի առաջացրել»,- ասել է Ալիևը։

Տեսանյութեր

Լրահոս