 
                        ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական շինտեխնիկան թիրախավորելու մասին տեղեկատվությունը
 
                                    Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        