
«Yerevan Open»-ի երկրորդ տուրում հայ առաջատար շախմատիստներից հաղթել է միայն Տիգրան Պետրոսյանը

«Yerevan Open» շախմատային մրցաշարում կայացել են երկրորդ տուրի պարտիաները:
Մայրաքաղաք Երևանի բաց մրցաշարի այս տուրում առաջատարներից հաղթանակ տոնել են Իրանից Աբտին Ատախան, Ուկրաինայից Վիտալի Սիվուկը, իսկ Հայաստանը ներկայացնող գրոսմայստերից` Տիգրան Պետրոսյանը:
«Yerevan Open» շախմատային 4-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 15 երկրի 292 մասնակից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 14 միլիոն դրամ: Օփենի ավարտին կպարգևատրվեն 1-20-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները: Ա խմբի հաղթողը կստանա 2.600.000 դրամ: «Yerevan Open»-ը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 18-ին: