Բաժիններ՝

Իրանից Հայաստան ներկրվող ցեմենտի ծավալը կրկնակի նվազել է. ո՞րն է պատճառը

Քաղաքացիներն ահազանգում են, որ շուկայում ցեմենտի դեֆիցիտ կա, Իրանից որակյալ ցեմենտի ներկրումը բարդացել է, իսկ Հայաստանում էլ ասում են՝ չեն հասցնում այդքան արտադրել, արտադրողականության բարձրացման համար նոր ներդրումներ էլ չեն ուզում անել:

Պատճառն այն է, որ իրանական ցեմենտի ինքնարժեքի ու ներկրման ճանապարհային ծախսերի ավելացման հետևանքով Իրանից Հայաստան ներկրվող ցեմենտի ծավալը կրկնակի նվազել է:

Պետական եկամուտների կոմիտեից պարզեցինք, որ 2021 թվականին Հայաստան է ներմուծվել 73.414.8 տոննա ցեմենտ, իսկ 2022թ.՝ 73.145.6 տոննա: Ընդ որում, միայն Իրանից 2021թ. ներմուծվել է 73412.5 տոննա, 2022թ.՝ 73087.8 տոննա: 5.5 տոննա ներմուծվել է 2022թ. Թուրքիայից:

Նշենք, որ շուկայում այս պահին իրանական ցեմենտը վաճառվում է կիլոգրամը 3350 դրամով և առաքում իրականացվում է 10 պարկի դեպքում: «Արարատ» ցեմենտի արժեքն էլ 2700-3000 դրամ է:

Կարդացեք նաև

Հավելենք, որ հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ պատագամավորներ Բաբկեն Թունյանի, Հովիկ Աղազարյանի հեղինակած նախագծով առաջարկվել է Հայաստան ներկրվող ցեմենտի համար գործող 14.000 դրամ պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 9000 դրամ, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2000 դրամ տուրքը, առհասարակ հանել:

Օրինագծի համահեղինակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ մինչև երկրորդ ընթերցում նախատեսվել էր ուսումնասիրել շուկան, տեսնել, թե գներն ինչպես են փոփոխվում՝ հարկ լինելու դեպքում տուրքի չափը վերանայելու պայմանով: Այսպիսով, երկրորդ ընթերցման փուլում որոշում է կայացվել տուրքն էլ ավելի իջեցնելու՝ ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանել 2000 դրամ:

Բաբկեն Թունյանը, ներկայացնելով փոփոխություններ կատարելու նախապատմությունը, նշել է, որ 2019 թ. տեղական արտադրողին պաշտպանելու նպատակով ներդրվել է ներկրման տուրքի չափ, մրցակցությանը դիմանալու, չսնանկանալու համար, սակայն այժմ, անգամ առանց տուրքի, ներկրվող ցեմենտը շատ ավելի բարձր ինքնարժեք ունի, քան տեղականը, որն էլ առաջացրել է ցեմենտի պակասուրդ. կառուցապատողները կանգնած են լուրջ խնդրի առջև: Օրենքն ուժի մեջ է մտնելու հրապարակման հաջորդ օրը:

Տեսանյութեր

Լրահոս