«Իրավիճակը Հայաստանի շուրջ և Հայաստանի ներսում վաղուց հատել է կրիտիկականի բոլոր սահմանները»․ Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրավիճակը Հայաստանի շուրջ և Հայաստանի ներսում վաղուց հատել է կրիտիկականի բոլոր սահմանները: Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում ընդդիմադիր քաղաքական էլիտայի վրա տասնապատիկ ավել պատասխանատվություն է դրված՝ կանխելու Հայաստանի վերջնական կործանումը: Իշխանությունների արագայում ամեն ինչ պարզ է՝ պատրաստ են հանձնել անգամ Սևանն ու Ջերմուկը, սպանել նոր հազարների միայն թե պահեն իրենց ֆիզիկական անվտանգության միակ երաշխիքը՝ իշխանությունը: Հայաստանի գոյությունը բացառապես ընդդիմության պատասխանատվության տիրույթում է. կա՛մ իշխանափոխություն, կա՛մ Հայաստանի վերջնական կորուստ ու անեծք ապագա ու ներկա սերունդների կողմից:

Հ.Գ. Չասեք բավականաչափ մարդ չի գալիս դա մեծագույն խաբկանք ա, եթե չասենք սեփական անճարությունը թաքցնելու միջոց:

Հ.Գ. 2 Ունենք էն ինչ ունենք՝ մի քանի տասնյակ առաջնորդներ և 50-100 հազար մարդկային ռեսուրս: Սրանից ավել մարդ մեզ հարկավոր չէ ու նաև մինչև վճռական գործողություններ հնարավոր էլ չէ մոբիլիզացնել: Հետևաբար ժամանակը արագ տեմպերով սպառվում է հենց էսօրվանից, հենց էս պահից սկսած…»։

Տեսանյութեր

Լրահոս