ՀՀ ՊՆ պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի շրջանակում այցելել են ԱՄՆ-ի ուսումնական հաստատություններ
Օրերս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում այցելել են Միացյալ Նահանգների մի շարք ուսումնական հաստատություններ:
Ինչպես նշվում է Հայաստանում Ամերիկայի դեսպանատան տարածած հաղորդագրությունում, Նահանգներում գտնվելու ընթացքում հայ պատվիրակները հանդիպել են իրենց գործընկերների հետ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում։ Նրանք զրուցել են ընդունելության, ինտեգրման, ակադեմիական ծրագրերի և ռազմական պատրաստության շուրջ:
«Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ մեր պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: