Գազ չի լինելու
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 26-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Մյասնիկյան, Աթարբեկյան, Իսահակյան, Մաշտոցի, Չարենցի, Կոմիտասի, Թումանյան փողոցների, Արսենյան նրբանցքի, Նարեկացու փողոցի թիվ 6 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները: