Բաժիններ՝

Արսեն Զախարյանը կմիանա՞ Հայաստանի հավաքականին, կամ՝ կստանա՞ քաղաքացիություն

Արսեն Զախարյանը կրկին դարձել է օրվա նյուզմեյքերը։ Ըստ լուրերի՝ Զախարյանը մտածում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու մասին, իսկ ՖԻՖԱ-ն կարող է նրան թույլ տալ փոխել ազգային հավաքականը։

Այն, որ «Դինամոյի» կիսապաշտպանը դիտարկում է այս հնարավորությունը, հայտնել է հայ լրագրող Հրաչ Խաչատրյանը։

Նա գրում է, որ դա  պայմանավորված է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Զախարյանի՝ «Չելսի» պոտենցիալ տեղափոխությամբ։

Ենթադրվում է նաև, որ ՖԻՖԱ-ն կարող է բացառություն անել և նրան թույլ տալ Ռուսաստանի փոխարեն՝ ներկայացնել Հայաստանի հավաքականը։

Սակայն Sport-Express-ի լրագրող Կոնստանտին Ալեքսեևը չի հաստատել այս տեղեկությունը։

«Մեկ ժամ առաջ տեսա Հրաչ Խաչատրյանի այս թվիթը, որ Արսեն Զախարյանը «դիտարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը»։ Ես խոսեցի երկու մարդկանց հետ, ովքեր մտերիմ են Զահայի հետ և պետք է լինեն առաջիններից, ովքեր կիմանան: Նրանք այդ տեղեկությունը չունեն։

Ընդհանրապես Զախարյանի և քաղաքացիության թեման անընդհատ քննարկվում է։ Եվ ամեն անգամ նման ձևակերպումը, որը ոչ մի բանի չի պարտավորեցնում, «հնարավորության դիտարկում է»։ Արդեն սկսել է նմանվել «գայլ-գայլերի» մասին հեքիաթի։

Կարծում եմ՝ սա իմաստ ունի քննարկել, երբ Զախարյանը հաստատի, կամ ինչ-որ պաշտոնյա ասի, որ Արսենը փաստաթղթեր է ներկայացրել։

Ինչ վերաբերում է ՖԻՖԱ-ին ու ազգային հավաքականը փոխելու տեսքով բացառմանը, ապա խոսքը նույն պատմության մասին է։ Ինչ-որ պաշտոնյա, լավ, կամ Նոբել Առուստամյանը կասի, որ ՖԻՖԱ-ն դա կանի, հետո իմաստ կունենա քննարկել»,- Telegram-ի իր ալիքում գրել է Ալեքսեևը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս