Բաժիններ՝

Նորընտիր գլխավոր դատախազն անցել է իր պարտականությունների կատարմանը

ՀՀ գլխավոր դատախազությունում սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել կոլեգիայի նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում սահմանադրական ժամկետն ավարտող Արթուր Դավթյանի և գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և ազգաբնակչության նկատմամբ սանձազերծված հանցավոր ռազմական ոտնձգությանը դիմակայելիս զոհված զինծառայողների հիշատակը:

«Արթուր Դավթյանը պաշտոնամուտի կապակցությամբ շնորհավորել է Աննա Վարդապետյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գլխավորությամբ Հայաստանում իրավական պետության կայացման ընթացքը կլինի անշեղ և արդյունավետ: Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազության կոլեգիայի անդամներին, դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին և դատախազության բոլոր աշխատակիցներին՝ անցած 6 տարիների ընթացքում համատեղ գործունեության, հանրապետության համար բարդ ժամանակաշրջանում ներքին անվտանգային և իրավական կայունության ապահովման հարցում ցուցաբերած հաստատակամության համար և մաղթել հետագա հաջողություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին նախընթաց տարիներին համակարգում իր աշխատանքային գործունեության, պետությանը մատուցած ծառայության համար և մաղթել նորանոր հաջողություններ:

Նշվում է, որ գլխավոր դատախազ Վարդապետյանն անցել է իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս