
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է խուսափել հայ-ադրբեջանական սահմանային հատվածներից

Անվտանգության նկատառումներից ելնելով` Միացյալ Նահանգները Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրել է խուսափել որոշ վայրերից։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անվտանգային նախազգուշացում է տրամադրել իր քաղաքացիներին՝ խորհուրդ տալով խուսափել հայ-ադրբեջանական սահմանային հատվածներից, հետևելով իշխանությունների տարածած տեղեկատվությանը: Դեսպանատնից նշել են, որ մարտական գործողությունների մասին հայտնում է տեղական մամուլն ու իշխանությունները: