ԵՄ-ն կոչ է անում Երևանին ու Բաքվին դադարեցնել մարտական գործողությունները
Եվրամիությունը սերտ կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ, նպատակ ունենալով նվազեցնել լարվածությունը։
Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգի էջում գրել է ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նա նշել է, որ Եվրամիությունը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել մարտական գործողություններն ու ինտենսիվ կրակը սահմանին։