Օգոստոսին Վրաստան է գնացել ՀՀ-ի՝ 178․483, ՌԴ-ի՝ 260․810 քաղաքացի
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ 2022 թվականի օգոստոսին Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության 24.076 ավելի քաղաքացի, նույն տարվա հուլիսի համեմատ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
ՆԳՆ-ի փոխանցմամբ, օգոստոսին Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 260.810 քաղաքացի, հուլիսին՝ 236.734 քաղաքացի։
Առաջին եռյակում ՌԴ-ն առաջատարն է Վրաստան մուտք գործած քաղաքացիների թվով: Առաջին եռամսյակում Վրաստան է մուտք գործել Հայաստանի 178.483 քաղաքացի, երրորդ տեղում Թուրքիան է՝ 116.882 քաղաքացիներով։
ՆԳՆ-ի տվյալներով՝ 2022 թվականի օգոստոսին Վրաստան է մուտք գործել Բելառուսի 28.885 և Ուկրաինայի 23.439 քաղաքացի։
ՆԳՆ-ի տեղեկության համաձայն՝ 2022 թվականի օգոստոսին վրաց-ռուսական ցամաքային սահմանը հատել է 468.457 քաղաքացի։ Այստեղից «Կազբեգի» ելքով Վրաստան է մուտք գործել 213.100 քաղաքացի, նույն ճանապարհով Վրաստանից մեկնել է 255.357 քաղաքացի։