
Վերջին երեք ամսում աշխարհում քովիդից մահացության դեպքերը նվազել են

Աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում կազմել 3,8 միլիոնի: Այս մասին գրել է ՏԱՍՍ գործակալությունը:
Քովիդով հիվանդացությունը նվազում է յոթերորդ շաբաթն անընդմեջ: Յոթ օրում քովիդի պատճառով մահացել է շուրջ 12,4 հազար մարդ: Մահացությունն այս մակարդակում է եղել ամռան սկզբին:
Օրական ամենից շատ հիվանդացածներն այժմ Ճապոնիայում են, սակայն եթե ամռան վերջին այնտեղ արձանագրում էին շուրջ 140 հազար դեպք, ապա այժմ՝ շուրջ 110 հազար:
Երկրորդ տեղում է Հարավային Կորեան, որտեղ օրական քովիդով է հիվանդանում մոտավորապես 75 հազար մարդ:
Դա կիսով չափ քիչ է, քան օգոստոսի կեսերին: Ամենաբարձր ցուցանիշներից մեկը Ռուսաստանում է, որտեղ երկրորդ շաբաթն է, ինչ հայտնաբերում են 300 հազարից ավելի հիվանդացած, իսկ վերջին չորս օրում երկրում օրական արձանագրում են 50 հազարից ավելի նոր դեպք:
Քովիդի պատճառով ամենից շատ մարդիկ են մահանում տակավին ԱՄՆ-ում: Սակայն վերջին շաբաթն այնտեղ արձանագրվել է 1,6 հազար մահ, ինչը մեկ երրորդով քիչ է, քան նախորդ նույն ժամակամիջոցում: Երկրորդ տեղում է Ճապոնիան, որտեղ մահացել է վարակված 1,5 հազար մարդ (նվազումը գրեթե 20 տոկոս):
Երրորդ տեղում է Ռուսաստանը, սակայն այստեղ մահացությունն աճում է: Վերջին յոթ օրում շտաբն արձանագրել է 0,6 հազար մահվան դեպք, ինչն առավելագույնն է մայիսի կեսերից ի վեր: Մահացության լուրջ նվազում է նկատվում Եվրոպայի եւ Ասիայի մի շարք երկրներում վարակի տարածման տեմպերի կտրուկ դանդաղման ֆոնին: