Բաժիններ՝

Պեսկովը հերքել է Հնդկաստանի համար գների առավելակետից հրաժարվելու դեպքում նավթի հնարավոր զեղչի վերաբերյալ հաղորդագրությունները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե Մոսկվան պատրաստ է Հնդկաստանին ավելի ցածր գներով նավթ մատակարարել, եթե Նյու Դելին չպաշտպանի ՌԴ-ից Էներգակիրների «գների առավելակետի» սահմանման շուրջ G7-ի պլանները:

«Ոչ, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իսկությանը»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ավելի վաղ Business Standard թերթը, վկայակոչելով Հնդկաստանի ԱԳՆ-ի աղբյուրների, հաղորդել է, որ ՌԴ-ն Հնդկաստանին առաջարկել է իրենից նավթ գնել ավելի ցածր գնով, եթե Նյու Դելին դեմ հանդես գա նավթի առավելագույն գների հարցում G7-ի երկրների նախաձեռնությանը: Նշվում է, որ նավթի զեղչերն իբր բարձր կլինեն, քան նրանք, որոնք վերջին երկու ամիսներին առաջարկել է Իրաքը: Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն հայտարարել է, որ Հնդկաստանը չի միացել Մոսկվայի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին, սակայն նա դեռ չի բացառել, որ կարող է միանալ ռուսական նավթի առավելագույն գնի սահմանման շուրջ ջանքերին:

Օգոստոսի վերջին Հնդկաստան կատարած այցից հետո Ադեյեմոն հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Հնդկաստանին առաջարկել է միանալ ռուսական նավթի գների սահմանափակման ջանքերին, նշելով, որ Դելին «մեծ հետաքրքրություն է դրսեւորել» առաջարկի նկատմամբ: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդել է Economic Times հրատարակությունը, վկայակոչելով աղբյուրների, Հնդկաստանը ամերիկյան առաջարկությունը պաշտպանելու հնարավորությունը կքննարկի միայն այն դեպքում, եթե երաշխավորվեն մատակարարումներն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Վենեսուելան ու Իրանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս