 
                        ՄԱԳԱՏԷ -ի ղեկավարը կոչ է արել անհապաղ «անվտանգության գոտի» ստեղծել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ
 
                                    Սեպտեմբերի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հանդես է եկել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ միջուկային և ֆիզիկական անվտանգության բուֆերային գոտու հրատապ ստեղծման օգտին։ Այս մասին ասվում է գործակալության կայքում հրապարակված հայտարարությունում։
«Ես շարունակում եմ խիստ մտահոգված լինել էլեկտրակայանի իրավիճակով, որը մնում է վտանգի տակ, քանի դեռ շարունակվում են բոլոր տեսակի հրետակոծությունները: Այս լուրջ իրավիճակը կարգավորելու համար խորհրդակցություններ են սկսվել Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային անվտանգության գոտի ստեղծելու հրատապության շուրջ»,- ասել է նա։
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները սեպտեմբերի 1-ին ժամանել են Զապորոժիեի ԱԷԿ։ Նրանց այցը տեղի է ունեցել հրետակոծության և պոտենցիալ միջուկային վթարի մտավախությունների ֆոնին: Այցի արդյունքում ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը հաստատել է ատոմակայանի մերձակայքում ենթակառուցվածքի վնասման փաստը և կոչ արել ամբողջությամբ դադարեցնել գնդակոծությունները։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        