Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը:

Ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից՝ քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց:

Խորհրդի որոշմամբ՝ հետաձգվել են «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ի 010-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 019-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» որոշումների նախագծերի քննարկումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930