Բաժիններ՝

ԵՄ-ի խորհուրդը կքննարկի Ուկրաինային 5 մլրդ եվրո մակրոֆինանսական օգնության տրամադրման հարցը

Եվրամիության Էկոմիկայի եւ ֆինանսերի նախարարները սեպտեմբերի 9-ին Պրահայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինային 5 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնության տրամադրման հարցը, որն առաջարկել է Եվրահանձնաժողովը:

Այդ մասին հայտարարել է Էկոնոմիկայի եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին՝ ժամանելով նախարարական հանդնպման, նրա ելույթը հեռարձակել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: «Նախարարները կքննարկեն Ուկրաինայի աջակցության հարցը, եւ մենք պետք է շատ հպարտանանք այն բանով, որ Եվրահանձնաժողովն այս շաբաթ առաջարկել է 5 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս