Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ հանրապետության հիմնադրման տարեդարձի առթիվ

Սեպտեմբերի 8-ի երեկոյան ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում տեղի են ունեցել ընդգրկուն տոնական միջոցառումներ ժողովրդական հանրապետության հիմնադրման 74-րդ տարեդարձի առթիվ: Դրանց մասնակցել են ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ նրա տիկին Լի Սոլ Չժուն:

Այդ մասին սեպտեմբերի 9-ին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA): «ԿԺԴՀ-ի հիմնադրման 74-րդ տարեդարձի առթիվ հանդիսավորապես տոնական միջոցառումներ են տեղի ունեցել Մանսու բլրի ստորոտին, որտեղ գտնվում են (հավերժ) նախագահ Կիմ Իր Սենի եւ նախագահ Կիմ Չեն Իրի հուշարձանները»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 9-ին նշվում է ԿԺԴՀ-ի կազմավորան օրը:

Տարեդարձի առթիվ իշխանությունները կազմակերպել են արտիստների ելույթներ, տոնական հրավառություն եւ դրոշի բարձրացման արարողություն: Ժողովրդական հանրապետության ղեկավարը շնորհավորել է ներկաներին եւ լուսանկարվել ելույթ ունեցողների հետ: Տոնին էին եկել բարձրաստիճան պետական եւ կուսակցական գործիչներ:

Սեպտեմբերի 9-ին տեղական ժամանակով երեկոյան մայրաքաղաքում պլանավորված են տոնական ներկայացումներ, հրավառություն, երիտասարդության պարահանդես: 1948 թվականի սեպտեմբերի 9-ին հռչակվել է ԿԺԴՀ-ի կազմավորումը: Դա ժողովրդական հանրապետության գլխավոր տոներից մեկն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս