Հայրենասիրական երգեր երգելն ու Արցախի անունը հնչեցնելը վարչական իրավախախտո՞ւմ է. Ոստիկանության պարզաբանումը Ազատության հրապարակից երիտասարդներին բերման ենթարկելու վերաբերյալ

Մի խումբ երիտասարդներ Երևանի Ազատության հրապարակում հայրենասիրական երգեր են երգել, սակայն ոստիկանոթյունը նրանց արգելել է և բերման ենթարկել։ Այս մասին ժամեր առաջ տեղեկացրել էր ֆեյսբուքյան օգտատերեր Տաթև Հովհաննիսյանը։

«Փաստորեն Ազատության հրապարակում իրավունք չկաաա երգել ազգային հայրենասիրական երգեր, մանավանդ արտաբերել «Հայեր միացեք, Արցախը մերն է»: …Ուղղակի երիտասարդները, համերգից ոգևորված, համերգի ավարտից հետո ուս ուսի տված «Մշո խըռ» էին պարում ու թևածում էին Ազգային ոգին: Տղաներին բերման ենթարկեցին»,-գրել էր նա և տեսանյութ հրապարակել։

168.am-ի հարցինի պատասխան ինչու են երիտասարդները բերման ենթարկել Ազատության հրապարակից, ՀՀ ոստիկանությունից պատասխանեցին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172,3 հոդվածով նախատեսված արարքի համար 3 անձ Ազատության հրապարակից բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այսինքն` Նիկոլ Փաշինյանի ու Վահե Ղազարյանի ոստիկանության պատկերացմամբ ` ազգային, հայրենասիրական երգեր երգելը, Արցախի անունը հնչեցնելը վարչական իրավախախտում է։

Տեսանյութեր

Լրահոս