Բաժիններ՝

Դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Գագիկ Սարգսյանը

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը վերընտրվել է այդ պաշտոնում:

Նա վերընտրվել է 5 տարի ժամկետով: Վերջինս 2005-2016թ.թ. հանդիսացել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 2016-2021թ.թ. փոխնախագահ և 2021թ. օգոստոսից ֆեդերացիայի նախագահ՝ 1 տարի ժամկետով:

Ընտրվել է նաև 17-հոգուց բաղկացած նախագահության կազմ:

Համաժողովի որոշումներով փոփոխություններ են կատարվել նաև կանոնադրությունում, մասնավորապես` փոփոխվել է ֆեդերացիայի անվանումը, նոր անվանումն է «Հայաստանի դահուկային սպորտի եվ սնոուբորդի ֆեդերացիա» ՀԿ, Ֆեդերացիայում գործող մարզաձևերին ավելացել են նաև Պարադահուկավազք, Պարալեռնադահուկային սպորտ և Պարասնոուբորդ մարզաձևերը: Կազմակերպության նախագահ կարող է ընտրվել առնվազն երեք տարի կազմակերպության անդամ հանդիսացող անձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031