Բաժիններ՝

«Ինտերը» հաղթանակ է տարել, Մխիթարյանը եղել է պահեստայինների շարքում

Իտալիայի ֆուտբոլի առաջնության հերթական տուրի շրջանակներում «Ինտերը» հյուրընկալել էր «Կրեմոնեզեին»:

Միլանում կայացած խաղում «Ինտերին» հաջողվել է 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Ինտերի» կազմում աչքի են ընկել Խոակին Կոռեան, Նիկոլո Բարելան և Լաուտարո Մարտինեսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին անդամ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների շարքում էր: Հայ կիսապաշտպանը նոր է ապաքինվել վնասվածքից:

Այս հաղթանակից հետո «Ինտերն» ունի 9 միավոր ևՍերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է: 10 միավորով առաջատարը «Ռոման» է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031