
Նադալը 3 ժամ պայքարից հետ ԱՄՆ բաց առաջնության 2-րդ շրջանում է

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը առաջին հաղթանակն է տարել թենիսի ԱՄՆ բաց առաջնությունում:
Նյու Յորքում մեկնարկած «Մեծ սաղավարտ»-ի տարվա հերթական մրցաշարի` ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Ռաֆայել Նադալը մրցել է Ավստրալիան ներկայացնող Ռիկի Հիջիկատայի հետ: 3 ժամից ավել ձգված մրցախաղում Նադալը հաղթել է 4 սեթում:
Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US օpen-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը ռուս Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն: