Բաժիններ՝

Կարլոս Ալկարասը տեխնիկական հաղթանակով է մեկնարկել ԱՄՆ բաց առաջնությունում

Իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը հաղթանակով է սկսել ԱՄՆ-ի բաց առաջնությունը:

Նյու Յորքում ընթացող US օpen-ի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում աշխարհի 4-րդ ռակետ Կարլոս Ալկարասը տեխնիկական հաղթանակ տոնեց Արգենտինան ներկայացնող Սեբաստիան Բաեզի նկատմամբ: Արգենտինացին չի շարունակել պայքարը երրորդ սեթի մեկնարկում:

Մեկնարկում հաղթանակ է տոնել նաև խորվաթ Մարին Չիլիչը, ով երեք սեթերում առավելության է հասել գերմանացի Մաքսիմիլիան Մարտերի նկատմամբ:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտ»-ի 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US օpen-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը ռուս Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031