Բաժիններ՝

Կրեմ-ապուր ծաղկակաղամբով

Բաղադրիչներ

1. Ծաղկակաղամբ – 1 կգ
2. Ձվի դեղնուց – 2 հատ
3. Ոչխարի պանիր – 30 գ
4. Կարագ – 70 գ
5. Սերուցք – 100 գ
6. Կաթ – 200 գ
7. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Ծաղկակաղամբը բաժանել ծաղկաբույլերի, լցնել աղ արած ջրի մեջ և եփել 10 րոպե։

Կարդացեք նաև

2. Գրեթե պատրաստի ծաղկակաղամբները հանել, ջուրը թափել:

3. Կաթսայի մեջ հալեցնել կարագը և 2 բաժակ սառը ջուր լցնել։ Եփել միջին կրակի վրա 5 րոպե։ Ավելացնել ծաղկաբույլերը, լցնել կաթը և եփել ևս 5-7 րոպե։

4. Կրակը իջեցնել: Ապուրին ավելացնել սերուցքը և ձվի դեղնուցները: Բլեդներով ապուրը վերածել խյուսի:

5. Պատրաստի ապուրին ոչխարի պանիր ավելացնել, համեմել աղով և պղպեղով, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս