Աքարը Պենտագոնի ղեկավարի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին, երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին առնչվող հարցեր։

Նշվում է, որ Աքարն ու Օսթինը տեղեկություններ և մտքեր են փոխանակել պաշտպանության ու անվտանգության հարցերի շուրջ, մասնավորապես Ուկրաինայի զարգացումների, ահաբեկչության դեմ պայքարի, ամերիկյան արտադրության F-16 կործանիչների մատակարարման վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031