Իշխանական ապարատը լծվում է ընդդիմադիրներին խոչընդոտելու գործին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքում ՏԻՄ ընտրություններ են: Օգոստոսի 21-ին ԿԸՀ են ներկայացվել շուրջ 2 տասնյակ կուսակցությունների, դաշինքների փաստաթղթեր։ ՔՊ-ն առաջադրվել է բոլոր 18 համայնքներում։
«Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 5 համայնքում, ՀՅԴ-ն՝ 4։ Նորայր Նորիկյանի «Արդար Հայաստան» կուսակցությունը եւ «Միասնական համայնք» դաշինքը՝ 2 համայնքում։ Հայտեր կան ԼՀԿ, «Իմ հզոր համայնք», Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք», «Հանուն ժողովրդի», ՀԱԿ, «Համախմբում», «Միասնություն», «Ազգ-համայնք», «Նժդեհյան ցեղակրոն», «Կայունություն» «Հայկական երազանք», «Աշխատանք եւ արդարություն», «Զարգացող համայնք», Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության», «Մեկ Հայաստան», «Վերելք», «Դեպի միասնություն», Ազատական, «Զորավոր համայնք», «Արժանապատիվ սերունդ» կուսակցություններից եւ դաշինքներից։

Ավանդական ընդդիմադիր ուժերը ձեռնպահ են մնացել մասնակցելուց: Նկատենք, որ ոչ բոլոր հայտերը կարող են գրանցվել, քանի որ իշխանական ապարատը լծվում է ընդդիմադիրներին խոչընդոտելու գործին, եւ սկսում են համոզել ավագանու թեկնածուներին` դիմում գրել, հրաժարվել մասնակցելուց, որ ցուցակներն անվավեր ճանաչվեն»։

Տեսանյութեր

Լրահոս