7 թաքնված նշան, որ Դուք ավելի խելացի եք, քան Ձեզ շրջապատող մարդիկ
Պարզվում է, որ կան անուղղակի նշաններ, որոնք մատնում են բարձր IQ-ն: Ստուգեք և պարզեք, արդյոք նկատել եք այս 7 նշանները:
Դուք Ձեզ երիտասարդ եք զգում
Ձեր անձնագրի թվերն ասում են, որ դուք այլևս 18 տարեկան չեք, բայց հրաժարվո՞ւմ եք դրան հավատալ։ Ամեն ինչ կապված է ձեր մտածողության հետ. ինչպես ցույց է տվել կորեացի գիտնականների հետազոտությունը, բարձր IQ ունեցող մարդիկ հաճախ իրենց ավելի երիտասարդ են զգում, քան իրականում են:
Դուք հաճախ եք ձանձրանում
Համարվում է, որ խելացի մարդիկ միշտ կգտնեն իրենց զվարճանալու միջոցը։ Սակայն կենցաղային գործերը շատ են ձանձրացնում ինտելեկտուալ մարդկանց:
Դուք Ձեզ միայնակ եք զգում
Հարցումները ցույց են տվել, որ 120-ից բարձր IQ ունեցող մարդիկ ավելի շատ են իրենց միայնակ զգում, քան մյուսները:
Դուք լավ զարգացած ինտուիցիա ունեք
Շատ հաճախ ինտուիցիան համարվում է տրամաբանության հակառակը։ Բայց իրականում լավագույն ինտուիտիվ մտածողությունն ունեն նրանք, ովքեր ունեն լավ զարգացած ճանաչողական ունակություններ:
Ձեզ վստահում են շրջապատի մարդիկ
Ոչ ոք հենց այնպես հույսը չի դնի մարդու վրա. հենարան կարող է դառնալ միայն նա, ով ցույց է տվել ճիշտ որոշումներ կայացնելու կամ ճիշտ բառեր գտնելու կարողություն: Եթե նկատում եք, որ ընկերներն ու ծանոթները վստահում են Ձեզ, ապա հավանաբար տպավորել եք նրանց Ձեր ինտելեկտով։
Դուք Ձեզ խելացի չեք համարում
«Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ». հավանաբար լսել եք այս ասացվածքը, որը վերագրվում է Սոկրատեսին: Դա հաստատվում է ժամանակակից հետազոտություններով. հոգեբանության մեջ կա Դանինգ-Կրյուգերի էֆեկտի հայեցակարգը, որն ասում է, որ ավելի կոմպետենտ մարդիկ թերագնահատում են իրենց ինտելեկտուալ կարողությունները, մինչդեռ ավելի քիչ կոմպետենտ մարդիկ գերագնահատում են դրանք:
Դուք համբերատար եք
Պարզվում է, որ իմպուլսներին դիմակայելու կարողությունը ինտելեկտուալ զարգացման ցուցանիշ է։
Պատրաստեց Անի Գաբուզյանը