
Դդմիկով և հավով պիրոգ

Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 400 գ
2. Դդմիկ – 200 գ
3. Պինդ պանիր – 50 գ
4. Կաթ – 150 մլ
5. Ձու – 2 հատ
6. Ալյուր – 50 գ
7. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
8. Աղ, սև պղպեղ
9. Ձիթայուղ
Պատրաստման եղանակը
1. Հավի կրծքամիսը խաշել և խորանարդաձև կտրատել:
2. Ձվերը լավ հարել կաթի հետ, համեմլ աղով, ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը և սև պղպեղը, խառնել:
3. Մաքրած դդմիկները մանր կտրատել: Պանիրը քերել: Դդմիկը, պանիրը և հավը ավելացնել ստացված խմորի մեջ, լավ խառնել, լցնել յուղապատ կաղապարի մեջ և 35 րոպե եփել 200 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը