Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 17․862 դեպք են հայտնաբերել մեկ օրում
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 17 862-ով, քովիդի պատճաով մահվան դեպքերինը՝ 45-ով: Օգոստոսի 8-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Մեկ օր առաջ երկրում արձանագրել էին վարակման 20․303 եւ մահվան 44 դեպք, ընդամենը համավարակի սկզբից՝ համապատասխանաբար 18 730 561 եւ 382 786: Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 8721-ով՝ մեկ օր առաջվա 8729-ի դիմաց՝ մինչեւ 18 048 076:
Մեկ օրում հոսպիտալացրել են 1 252 քովիդով հիվանդ՝ մեկ օր առաջվա 1 505-ի դիմաց (նվազումը 16,8 տոկոս): Հոսպիտալացումների թիվն ավելացել է 25 տարածաշրջաններում եւ նվազել 47-ում, եւս 13-ում իրադրությունը չի փոխվել: Օպերատիվ շտաբի տվյալներով՝ անցած շաբաթ քովիդով հիվանդացությունն ավելացել է 59,7 տոկոսով, իսկ հոսպիտալացումների թիվը 100 հազար բնակչի հաշվով աճել է 27,7 տոկոսով: Հոսպիտալացումների թվի ավելացում է տեղի ունեցել 68 տարածաշրջաններում, հիվանդացությունն աճել է 85-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: