
ՌԴ-ում օրական կտրվածքով վարակվածների թիվը մոտենում է վերջին 3 ամսվա առավելագույն ցուցանիշին

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 19․974 դեպք: Նախորդ օրվա համեմատ նկատվում է դեպքերի ավելացում: Նախորդ օրը գրանցվել էր 18․555 դեպք:
ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ մեկ օրվա կտրվածքով վարակվածների թիվը հետո մոտենում է մարտի 30-ից հետո գրանցված առավելագույն ցուցանիշներին: Նշված ժամանակահատվածից մինչ այսօր առավելագույն ցուցանիշը եղել է 20․145:
Համավարակի սկզբից ի վեր ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվելու 18 692 396 դեպք է գրանցվել: Ապաքինվել է 18 030 626 մարդ: