
Հայաստանի հավաքականը 2-րդ հաղթանակն է տոնել. Շախմատի 44-րդ օլիմպիադա

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 2-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ հաղթանակը տոնեց: Երկրորդ տուրում մեր ընտրանին 3-1 հաշվով առավելության հասավ Անդորրայի ընտրանու նկատմամբ: Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանն իրենց պարտիաներում հաշտություն կնքեցին, իսկ Մանուել Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ տարան:
Հիշեցնենք, որ 1-ին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4-0 հաշվով հաղթել էր Մադագասկարի թիմին:
2-րդ տուրից հետո 45 հավաքականներ, այդ թվում’ Հայաստանի ընտրանին, ունեն 4-ական միավոր: