Միեւնույն ժամանակ ՉԺՀ-ի Մարտական հրամանատարության արեւելյան գոտին հեռահար հրետանու հրաձգություններ է կատարել Տայվանի նեղուցում։
Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչները ջանում են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտնել այն նկատառումները, որ նրա հնարավոր այցը Տայվան կհարուցի ռիսկեր: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ: