
Երևանի «Քանաքեռ» ՀԷԿ-ի ջրամբարից դուրս է բերվել տղամարդու դի․ Shamshyan.com

Ջրասուզակը «Քանաքեռ ԳԷՍ»-ի օրական կարգավորող ջրավազանում հայտնաբերել է 67-ամյա Հովհաննես Մ-ի դին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 հատուկ ջոկատի փրկարարներն ու ջրասուզակը՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ «Քանաքեռ ԳԷՍ»-ի օրական կարգավորող ջրավազանում Խաչատուր Մուրադյանի գլխավորությամբ որոնողական աշխատանքներ էին կատարում։
Ջրամբարում որոնվում էր 67-ամյա Հովհաննես Մ-ին։
Ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ վերջին անգամ նրան նկատել են այս վայրում՝ բետոնե պատնեշի վրա նստած, և կան կասկածներ, որ հնարավոր է՝ նա անզգուշաբար ընկել է ջրի մեջ: Ջրասուզակը մեծ դժվարությամբ հայտնաբերեց դին, որը հատուկ փրկարարների օգնությամբ ճոպանի միջոցով դուրս բերվեց։